Այսօր: Երեքշաբթի, 28 Մարտի 2017թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կաք
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.18 ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
     Արարատ գյուղական համայնքի բնակիչների , Արարատի համայնքապետարանի աշխատակազմի   և անձամբ  իմ անունից  շնորհակալություն եմ հայտնում  մեր պաշտոնական կայքի  բոլոր այցելուներին: Հուսով եմ, որ  այն կդառնա  Ձեր համկարգչային աշխատանքային սեղանի  գլխավոր էջերից մեկը: Կկարողանանք   ձեզ իրազեկել  և  ապահովել  համապատասխան տեղեկատվությամբ, կդառնանք ձեր ընկերն  ու   վստահելի բարեկամը, կտանք ձեզ հուզող  հարցերի, անհանգստացնող խնդիրների  սպառիչ պատասխաններն ու լուծումները:   Համոզված եմ մեր համայնքը շենացնելու գործում  մենք երկար ճանապարհ ունենք դեռ  միասին անցնելու:   ՍԻՐՈՎ ... Մանրամասն
09.02.17 ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ
  Ավարտվեց Հայոց բանակի 25 րդ  տարեդարձին  նվիրված  միջոցառումների շարքը,  որնք  իրականացվեցին  Արարատ  գյուղի  Սուրբ  Հակոբ  եկեղեցու  հոգևոր  հովիվ  Տեր  Դավիթ  քահանա  Սահակյանի  օրհնությամբ,  Արարատի  գյուղապետ  պարոն  Կարեն  Ղազարյանի ,   գործարարների ,  ձեռներեցների  և  գյուղի  երեք  դպրոցների  աջակցությամբ : Ո րի  շրջանակներում  2017 թվականի  հունվարի  28 ին  կազմակերպվեց  այց  սպարապետ  Վ . Սարգսյանի  անվան ... Մանրամասն
28.01.17 Շնորհավոր Հայոց Բանակի 25 ամյակը

https://www.facebook.com/araratgyugh/videos/1374920019244956/

21.10.16 Ուխտագնացություն Աշտարակի սրբավայրեր Արարատի համայնքապետարանի աջակցությամբ

 Արարատ համայնքում ավանդույթ դարձած  գեղեցիկ  սովորույթները բազմաթիվ են, դրանցից   մեկն էլ   տարեցների  համար ամեն տարի կազմակերպվող ուխտագնացությունն է հանրապետության տարածքում գտնվող  սրբավայրեր:

 Այս տարի էլ  ուխտագնացների որոշմամբ ընտրվեցին Աշտարակի  տարածքի հին ու նոր  եկեղեցիներն ու   վանքերը:

 

21.09.16 Հարգանքներով՝ Ձեր երկրպագու...

Անկախության տոնը մեծ շուքով նշվեց նաև մեր համայնքում՝ Արարատ գյուղում: Ժողովրդական երգիչ երգչուհիները կատարումները տոնական օրվան ձուլեցին ազգային և ժողովրդական արժեքները... Շնորհակալություն բոլորին... Իսկ Եվա Եգանյանին և Մասիս Հունանյանին առանձնահատուկ շնորհակալություն, քանի որ ծանոթ եմ նրանց բարեգործական գործունեությանը թե՝ Հայաստանում, թե՝ սփյուռքում: Ճիշտ է իրենց անձամբ չեմ ճանաչում, բայց արևոտ մարդիկ գուցե անծանոթ, սակայն շատ հարազատ կարող են լինել: Շնորհակալ եմ նկարների համար:

30.06.15 <<Զինվորի կողքին>> ծրագիրը Արարատ գյուղում
«Մենք մեր զինվորի կողքին ենք» Արարատյան Հայրապետական թեմն արդեն 10 տարի մեծ շուքով նշում է ս. Սարգիս զորավարի տոնը, որը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր: 2014 թ-ից սկսած տոնի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ թեմն իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի շրջանակում հավաքված 50 մլն դրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորներին ու նրան ց ընտանիքներին: Այս տարվա ծրագրով դրամական աջակցություն էին ստանալու զոհված զինվորների ընտանիքներն ու զինվորական հաշմանդամները: Ծրագրի մեկնարկը տրվել էր հունիսի 23-ին առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում, ... Մանրամասն
04.06.15 Հունիսի 1

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Արարատ գյուղում տեղի ունեցավ ուրախ միջոցառում,որին մասնակցեցին Արարատ գյուղի փոքրիկները  <<Գարուն>> պարային ստւդիայի պատրարստած պարային համարներով ու երգերով:

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Արարատ, Ռ. Վարդանյան 28

0234 4 00 00,0234 4 00 77

araratgyuxapetaran@mail.ru /

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner