Այսօր: Երկուշաբթի, 17 Հունիսի 2019թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կաք
Հյուրերի քանակը՝ 56
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Գ.ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.07.19 ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
     Արարատ գյուղական համայնքի բնակիչների , Արարատի համայնքապետարանի աշխատակազմի   և անձամբ  իմ անունից  շնորհակալություն եմ հայտնում  մեր պաշտոնական կայքի  բոլոր այցելուներին: Հուսով եմ, որ  այն կդառնա  Ձեր համկարգչային աշխատանքային սեղանի  գլխավոր էջերից մեկը: Կկարողանանք   ձեզ իրազեկել  և  ապահովել  համապատասխան տեղեկատվությամբ, կդառնանք ձեր ընկերն  ու   վստահելի բարեկամը, կտանք ձեզ հուզող  հարցերի, անհանգստացնող խնդիրների  սպառիչ պատասխաններն ու լուծումները:  Համոզված եմ մեր համայնքը շենացնելու գործում  մենք երկար ճանապարհ ունենք դեռ  միասին անցնելու:  ՍԻՐՈՎ  ԱՐԱՐԱՏ ... Մանրամասն
26.06.18 ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ԱՐԱՐԱՏՈՒՄ
ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ 1-ին2018 թվականի հունիսի 23-ից 24-ը Արարատի մարզի Արարատ քաղաքի <<ԱՅԳ>> սպորտային համալիրում անցկացվեցին Երվանդ Պողոսյանի անվան հունահռոմեկան ըմբշամարտի հերթական ամենամյա հուշամրցաշարը, որը տարիների ընթացքում մեծացնելով իր ընդգրկվածությունը տարածաշրջանայինից դարձել է մարզային, հետո հանրապետական, իսկ այս տարի կարելի է ասել արդեն միջազգային։ Երկու օր շարունակ տևող ըմբշամարտի հուշամրցաշարն ամեն օր սկսվում էր մասնակից ըմբիշների գրանցմամբ, կշռելով, մենամարտերով՝ ըստ քաշային կարգերի, իսկ օրվա ավարտին հյուրաքանչյուր քաշային կարգում պարգևատրելով 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրների, մարզիկներին շնորհելով պատվոգրեր, շապիկներ, մեդալներ և գավաթներ։ Հուշամարցաշարի առաջին ... Մանրամասն
14.04.18 Համապետական շաբաթօրյակն Արարատ գյուղում

14.04.2018թ կադրեր համապետական շաբաթօրյակից

26.06.17 ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
2017թ հունիսի 16-18 Արարատ գյուղի մշակույթի տանն անցկացվեց Երվանդ Պողոսյանի անվան հունահռոմեկան ընբշամարտի ամենամյա մրցաշարը, որին ներկա էին անվանի մարզիկներ և մարզիչներ։ Մրցաշարի բացման արարողության ժամանակ Հայաստանի տարբեր մարզերից ներկա մասնակիցներին ողջունեց Արարատ համայնքի ղեկավար  պարոն Կ․ Ղազարյանը, դրամական նվեր հանձնելով ըմբշամարտիկ Երվանդ Պոողոսյանի հորը՝  Փայլակ Պողոսյանին։ Միջոցառումը կազմակերպել էին մարզիչներ Վահագ Ավետիսյանը, Հայկ Հովհաննիսյանը և Հարութ Հովհաննիսյանը։ Տարբեր քաշային կարգերում տրվեցին առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ, գավաթներ, մեդալներ, մրցաշարի համար հատուկ պատրաստված վերնազգեստներ և պատվոգրեր։ Մրցաշարը իրականացվեց Արարատի համայնքապետարանի աջակցությամբ ... Մանրամասն
29.05.17 <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>>-Ը ԱՐԱՐԱՏՈՒՄ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակի օր էր հայտարարված, որին միացավ նաև մեր համայնքը: Արարատ գյուղի երեք դպրոցների կոլեկտիվները, ավագ և միջին դասարանների սովորողները, մանկապարտեզի կոլեկտիվը, բուժամբուլատորիայի աշխատակիցները, համայնքում գործող մշակութային խմբակների սաներն իրենց խմբավարների հետ և իհարկե Արարատի համայնքապետարանի աշխատակիցները: Համայնքի տարածքով մեկ սփռված աշխատանքային խմբերն, ըստ իրենց նախօրոք բաշխված տարածքների կատարեցին մաքրման աշխատանքներ: Ստորև ներկայացնում ենք շաբաթօրյակից հատվածներ պատկերապատումով: Կանխավ հայցում եմ այն խմբերի ներողամտությունը, որոնց չկարողացա մոտենալ և նկարել աշխատանքի թեժ պահերին, քանի որ ինքս ևս ... Մանրամասն
09.05.17 ՏՈՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիսի 9-ի երեկոյան, եռատոնը մեծ շուքով նշվեց Արարատ գյուղում: Գեղեցիկ համերգային երեկո, որի ընթացքում մեզ հյուրընկալ էին ժողովրդական և էստրադային երգիչ-երգչուհիներ Հայկ Եսայանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Եգանյանը, Արաքսյա Ամիրխանյանը և Արմեն Մովսիսյանը: Երեկոն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ: Շնորհակալություն Արարատի համայնքապետարանին, ի դեմս համայնքի ղեկավար պարոն Կ. Ղազարյանի, տոնական օրերն համայքնում հավուր և պատշաճ կազմակերպելու համար: Ինչպես նաև մեր երգիչ-երգչուհիներին՝ իրենց անզուգական կատարումներով երեկոն ժողովրդական և ազգային երանգներով վրձնելու համար:

1 2 3 4 5 6 7


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Խաչերթ Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցուց -Արար
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Արարատ, Ռ. Վարդանյան 28

0234 4 00 00,0234 4 00 77

araratgyuxapetaran@mail.ru /

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner